00:00:00

Երեւանում ծեծի է ենթարկվել 5-րդ հեռուստաալիքի փոխտնօրենը

22:51, 03 փետրվար 2020 Իրավական

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ստացված ահազանգի փաստով: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 00:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Մերգելյան ինստիտուտի մոտ մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ, 43-ամյա Արմեն Անդրեասյանն է, ում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ծեծի է ենթարկել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անդրեասյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է 5-րդ հեռուստաալիքում՝ որպես փոխտնօրեն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր