00:00:00

Զենքի նմանվող առարկայով եւ դանակով հարձակում«Հայփոստ»-ի բաժանմունքի վրա. ժամանել է Երեւանի ոստիկանապետը

21:18, 03 փետրվար 2020 Իրավական

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի: Ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խմբի քննիչները՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Թե ինչքան գումար են հափշտակել՝ այս պահին ճշտվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր