00:00:00

Ֆաթին խփել է այնքան գոլ, որքան Ժունիորը, Յովիչն ու Ռոդրիգոն միասին

00:42, 04 փետրվար 2020 Սպորտ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆաթին Լա լիգայի 22-րդ տուրում դարձել է դուբլի հեղինակ՝ ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցնելով 4-ի: 4 գոլ են խփել «Ռեալի» հարձակման գծի 3 ֆուտբոլիստները միասին. Վինիսիուսն ու Յովիչն աչքի են ընկել մեկական անգամ, իսկ Ռոդրիգոն դարձել է 2 գոլի հեղինակ: Ֆաթին մասնակցել է 13 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 582 րոպե: Վինիսիուսն ու Ռոդրիգոն մասնակցել են 14, իսկ Յովիչը՝ 12 խաղի:
Հիշեցնենք, որ Ֆաթին «Բարսելոնայի» սան է, իսկ Յովիչի, Վինիսիուսի ու Ռոդրիգոյի համար «Ռեալը» վճարել է 150 մլն եվրո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր