00:00:00

Վարդան Ղուկասյանը կհրավիրվի հարցաքննության

18:51, 03 փետրվար 2020 Իրավական

«Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կհարցաքննվի Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ «Նշված գործերից մեկը հարուցվել է «Թումո» կենտրոնի ղեկավար անձնակազմի կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա, որտեղ վիճարկվում է այն փաստը, որ կան տարածքներ, կան շինություններ, որոնք ապօրինի կերպով, նախկինում, խոսքը ձեր կողմից նշված քաղաքապետի կողմից օտարվել է այլ անձանց։ Այդ կապակցությամբ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով։ Այսինքն` պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու փաստով»,- ասել է մարզի դատախազը։ Գաբրիելյանն ասաց՝ պարզվել է, որ այդ շինությունները գտնվել են Կումայրիի արգելոցում եւ դրա հատկացման իրավաչափությունը, հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություն․ «Պիտի պարզենք՝ արդյոք իրավասո՞ւ էին այդ շինությունները օտարել, թե՝ ոչ եւ արդյոք օտարված շինությունների գինը համապատասխանո՞ւմ է տվյալ տարում գործող շինարարական արժեքին։ Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկանան, դատաապրանքագիտական փորձաքննություններ:  Խոսքը նաեւ Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում»։ Դատախազը հայտնեց, որ Վարդան Ղուկասյանը դեռ չի հարցաքննվել․ «Մենք նախաձեռնում ենք հարցաքննության հրավիրել նրան: Ես առերեւույթ տեսել եմ խախտումներ, դրա համար մեր կողմից հարուցվել է քրեական գործ։ Բայց վերջնական գնահատական կտանք, երբ կունենանք փորձաքննության եզրակացությունը։ Այդ ժամանակ կորոշենք անձանց մեղադրանք առաջադրելու հարցը։ Կստանանք եզրակացությունը, որից հետո էլ մեղադրանք կառաջադրենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր