00:00:00

Բացահայտվել է դիվանագիտական ներկայացուցչությանը պատկանող «Մերսեդեսից» կատարված գողությունը

13:56, 03 փետրվար 2020 Իրավական

Փետրվարի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ են իրականացրել։ ժամերի ընթացքում հայտնի է դարձել կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանի բնակիչ, 22-ամյա երիտասարդը լուսադեմին Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել  ու բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են նաև դեսպանի մեքենայից գողացված հայելիները։ Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր