00:00:00

Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

16:46, 06 ապրիլ 2018

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանը, ազատվելով Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնում ստանձնած պարտականություններից, հոգեւոր ծառայության է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Մայր Աթոռի Լուսարարապետությունում ստանձնած պարտականություններից, հոգեւոր սպասավորությունը կշարունակի Եգիպտոսի Հայոց թեմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր