00:00:00

«Տղամարդկանց համար պեդիկյուր… մերսում…». Երևանում 27-ամյա երիտասարդը դանակի սպառնալիքով թալանել է մերսուհուն

20:57, 02 փետրվար 2020 Իրավական

1in.am-ը գրում է․ Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: 1991 թվականին ծնված Նարեկ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակում գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ,  4-րդ կետերով:
Նարեկ Գ.-ն 2013 թվականին դատվել էր դարձյալ ավազակային հարձակում գործելու համար, դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, այն ժամանակվա Համաներման ակտի կիրառմամբ պատժաչափը կրճատվել էր, նա ազատություն  էր դուրս եկել 2017 թվականի հուլիսի 14-ին:
Ըստ մեղադրանքի՝ ազատություն դուրս գալուց ամիսներ անց՝ 2018 թվականի փետրվարի 23-ին, Նարեկ Գ.-ն համացանցից տեղեկացել է Նոնա Մ.-ի (անունը փոխված է) կողմից մերսման ծառայություններ մատուցելու մասին: Նույն օրը Նարեկ Գ.-ն ժամը 23-ն անց 30-ի սահմաններում զանգել է Նոնային, ներկայացել է «Արթուր» անունով, իմացել է, որ Նոնան մերսման ծառայություններ մատուցում է իր բնակարանում, որտեղ միայնակ է բնակվում: Նարեկը Նոնայի հետ պայմանավորվել է այցելության վերաբերյալ: Նա պատահական տաքսիով գնացել է Նոնայի տված հասցեով, ըստ մեղադրանքի՝ «խաբեությամբ մուտք է գործել» բնակարան և հարձակում է գործել տանտիրուհու վրա՝ որպես զենք օգտագործելով իր հետ նախապես վերցրած սուր գործիքը՝ պտուտակահանը, այն «ցուցադրական» պահել է Նոնայի ուղղությամբ ու ասել է. «Կկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ»: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Գ.-ն բնակարանում գտել ու հափշտակել է 1400 դոլար արժողությամբ «Այֆոն 8» բջջային հեռախոսն ու 192 հազար դրամ կանխիկ գումարը: Տանտիրուհին դիմադրել է, հրել Նարեկին, վերջինիս ձեռքից գցել է սուր գործիքն ու փախել է դեպի բնակարանի մուտքի դուռը, փորձել է բացել և օգնություն կանչել: Նարեկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, տուժողի դիմադրությունը կոտրելու նպատակով վերցրել է բնակարանում եղած խոհանոցային դանակը, հետապնդել է տուժողին, փակել է նրա բերանը, դանակը սեղմել է կրծքին, պարանոցին՝ պատճառելով ճանկռվածքներ, դանակով հարվածելու սպառնալիքով պահանջել է չաղմկել: Նոնան կարողացել է ազատվել Նարեկի ձեռքից, վազել է պատշգամբ, օգնություն է կանչել, հարևաններին խնդրել է ոստիկանություն զանգել: Նարեկ Գ.-ն, ըստ մեղադրանքի, հափշտակելով վերը հիշատակված ավարը՝ տուժողի բջջային հեռախոսն ու կանխիկ գումարը, դիմել է փախուստի: Նարեկ Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, պնդել է, թե Նոնա Մ.-ի նկատմամբ ավազակային հարձակում չի գործել: Նախապես նրա հետ հեռախոսով պայմանավորվել ու այցելել է՝ ինտիմ ծառայությունից օգտվելու նպատակով: Նոնայի բնակարանում սկզբում զրուցել են, ինքը պատմել է իր մասին, ասել է, թե նախկինում դատապարտված է եղել: Դրանից հետո Նոնան իրեն սեռական բնույթի ծառայություն է մատուցել, որի դիմաց, ըստ պայմանավորվածության, ինքը պետք է վճարեր 25   հազար դրամ: Սակայն չի վճարել այդ գումարը: Նոնան ա՛յդ պատճառով է աղմկել: Նա վախեցրել է իրեն, ասել է, թե «համակարգում աշխատող բարեկամներ» ունի, սպառնացել է, դուրս է եկել պատշգամբ ու գոռացել է՝ սպանում են, փրկեք… Հարևան մի աղջիկ դուրս է եկել, հարցրել է՝ ի՞նչ է պատահել, ինքն ասել է՝ ոչինչ չի պատահել, արդեն գնում եմ… Եվ հեռացել է այդ բնակարանից: Ինքը տուժողի նկատմամբ բռնություն չի գործադրել, չի սպառնացել դանակով կամ իր մոտ եղած ինչ-որ գործիքով, իր մոտ ընդհանրապես սուր ծակող գործիք չի եղել: Ինքը տուժողի հեռախոսը կամ գումարը չի հափշտակել: Իրեն ոստիկանություն բերման են ենթարկել դեպքից չորս օր անց: Տուժող Նոնան հայտնել է, թե անհատ ձեռներեց է, զբաղվում է մատնահարդարմամբ, վարսահարդարմամբ, դիմահարդարմամբ ու բուժական մերսումով: Հաճախորդներն իր հետ կապ են հաստատում հեռախոսով, որի համարները տեղադրված են համացանցում: 2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում իրեն զանգել են անծանոթ համարից, ինքը չի պատասխանել: Նույն համարից զանգել են նաև ժամը 23-ն անց 30-ին, ինքը պատասխանել է, զրուցել է «Արթուր» անունով ներկայացած երիտասարդի հետ, որն ասել է, թե համացանցային հայտարարությունը կարդացել է, ցանկանում է օգտվել բուժական մերսումից: Ինքը հայտնել է, որ մերսման մեկ ժամն արժե 40 հազար դրամ: «Արթուրն» ասել է, թե ցանկանում է մերսվել 30 րոպե, 25 հազար դրամ ունի: Պայմանավորվել են: Որոշ ժամանակ անց երիտասարդը եկել է իր բնակարան: 10-15 րոպե զրուցել են, նա պատմել է իր մասին, ասել է, թե նախկինում դատվել է ավազակության համար: Ինքը գնացել է միջանցք՝ լույսը վառելու, քանի որ սենյակի լույսը թույլ էր: Երբ վերադարձել է հյուրասենյակ, «Արթուրի» ձեռքին  պտուտակահան է տեսել, որը նա թափահարել ու ասել է. «Կկոխեմ, հանի ինչ ունես, ես կորցնելու բան չունեմ»: Ինքը փորձել է նրան համոզել, որ չվնասի: Ասել է, թե տանը արժեքավոր իրեր չկան, ունի բջջային հեռախոս ու մոտ 200 հազար դրամ՝ դրամապանակի մեջ: Ինքը փորձել է համոզել, որ այդ տղան հեռանա, ասել է, թե ոստիկանություն չի դիմի: «Արթուրը»  վերցրել է իր դրամապանակի մեջ եղած գումարը, իր բջջային հեռախոսը, հետո պահանջել է բացել պատուհանագոգին դրված չհրկիզվող պահարանը: Ինքն ասել է, թե բանալին իր մոտ չէ, բացի այդ՝ պահարանում արժեքավոր ոչինչ չկա: Քանի որ վախեցած էր, առաջարկել է, որ նա այդ չհրկիզվող պահարանը վերցնի ու տանի հետը: Բայց նա շարունակում էր պահանջել, որ ինքը բացի պահարանը, հակառակ դեպքում սպառնում էր վնասել իրեն: Ինքը կարողացել է հրել նրան, պտուտակահանն ընկել է նրա ձեռքից: «Արթուրը» պատուհանագոգից վերցրել է խոհանոցային դանակը, սկսել է դրանով սպառնալ, պնդել է, որ ինքը բացի չհրկիզվող պահարանը: Ինքը դիմադրում էր, ի վերջո կարողացել է փախչել դեպի բնակարանի մուտքի դուռը, բացել և օգնություն է կանչել:  «Արթուրը» դանակը աջ ձեռքին բռնած՝ մոտեցել է, ձախ ձեռքով փակել է իր բերանը, պահանջել է չբղավել, սպառնացել է, որ կհարվածի դանակով: Ինքը վախից  չի գոռացել, «Արթուրն» իրեն բաց է թողել: Ինքը վազելով գնացել է պատշգամբ ու սկսել է օգնություն կանչել, խնդրել է, որ հարևանները ոստիկանություն զանգեն: Պատշգամբում գտնվելիս ինքը դուռը փակել ու բռնել է, որ «Արթուրը» չկարողանա բացել: Հարևանները ձայն են տվել, որ արդեն ոստիկանություն են զանգել: «Արթուրը» դա լսելով՝ դիմել է փախուստի: Դատարանը հետազոտել  է համացանցային  կայքում տուժողի տեղադրած հայտարարությունը. «Տղամարդկանց համար պեդիկյուր, ձեռքերի չիստկա, դեմքի մասկաներ, դեմքի չիստկա,  մազերի հեռացում՝ բիո էպիլյացիա, ամբողջ մարմնի և մասնակի հատվածների մերսում՝ գլխի, ոտքի, ձեռքերի՝ սկրաբով և անուշահոտ յուղերով: Այլ մերսումներ չկա: Անպարկեշտ առաջարկներով չանհանգստացնեք»: Շարունակությունն՝ այստեղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր