00:00:00

«Զինված խմբի» պարագլուխը դատարանում վատացավ

16:30, 06 ապրիլ 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն Նորք-Մարաշ նստավայրում շարունակվում է «Զինված խմբի» գործով դատաքննությունը: Դատաքննությունը դեռ չմեկնարկած ընդմիջվեց 40 րոպեով, քանի որ փաստաբան Սյուզաննա Խչեյանը տեղեկացրել էր, որ կներկայանա ուշացումով: «Զինված խմբի»  պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն էլ հայտնեց, որ իր ինքնազգացողությունը վատ է, քանի որ լյարդի և թոքի հետ կապված խնդիրներ ունի: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտնեց, որ Արթուր Վարդանյանի համար այս ընթացքում «Շտապ օգնության» բրիգադ կհրավիրվի: Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է գաղտնալսումների ուսումնասիրության փուլում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր