00:00:00

Ֆրանսիական մշակույթի օրեր՝ երաժշտական և արվեստի դպրոցներում

16:28, 06 ապրիլ 2018 Մշակույթ

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ֆրանսիական մշակույթի օրերը: Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված դասական երաժշտության երեկոյի ընթացքում կրթօջախի լավագույն սաները ներկայացրել են ֆրանսիացի դասական հեղինակների ստեղծագործությունները՝ վոկալ, գործիքային և փողային նվագախմբի կատարմամբ: Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցում էլ ներկայացվել է «Մի օկտավա ֆրանսերեն» խորագրով միջոցառումը: Գործիքային, պարարվեստի, վոկալ-էստրադային և թատերական բաժնի սաները հանդես են եկել հետաքրքիր համարներով: Միջոցառման ավարտին ներկայացվել է նաև հատված Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր