00:00:00

Հատուկ միջոցառում Արարատի մարզում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

17:26, 01 փետրվար 2020 Իրավական

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 31-ին հատուկ միջոցառում են իրականացրել Արարատի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և քրեական ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեն ու դանակներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկով» ինքնաձիգների, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության, տեղեկացնում են ոստիկանությունից։ https://www.youtube.com/watch?v=ZzojkaXL5mw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր