00:00:00

Նախկին վարչապետը գովաբանում է Կարեն Կարապետյանին

16:16, 06 ապրիլ 2018 Տնտեսություն

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը  ֆեյսբուքյան իր էջում գովաբանել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությանը։ Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սահմանադրությանը համապատասխան՝ իր կառավարության մոտալուտ հրաժարականի մասին: Անկախ նրա հետագա քաղաքական կամ կառավարչական գործունեությունից, ուզում եմ անդրադառնալ հետևյալին. 1) 2017-ին, 2016-ի համեմատ տեղի է ունեցել ուղևորահոսքի բացասական մնացորդի էական կրճատում՝ -48.2 հազարից իջնելով -26.9 հազար: Այլ կերպ ասած՝ էապես նվազել է Հայաստանից ընդմիշտ հեռացողների քանակը, 2) Իր գործունեության ընթացքում ո՛չ իր, ո՛չ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված՝ հանրային քննարկման առարկա դարձած որևէ կոռուպցիոն գործարք չի արձանագրվել, 3) Տաղանդաշատ և արհեստավարժ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել պետական կառավարման ոլորտ, ինչը դեպի պետություն երիտասարդության վստահության զգալի ավելացման ցուցանիշ է, 4) Մասնավոր-պետական համագործակցության մի շարք հիանալի ծրագրեր են իրականացվել, որոնք այլևս հարատև են լինելու, 5) Հայաստանի բոլոր մարզերում նոր որակի կառավարման մշակույթ է ներդրվել, մեր համայնքների ղեկավարները վերջապես հասկացան, թե ինչ ոճով է անհրաժեշտ աշխատել Կառավարության հետ, 6) Աշխարհում արդեն փորձարկում անցած կառավարչական թվային մոդելների ներդրման ահռելի մեծ և կարևոր գործընթաց է սկսվել երկրում, 7) Մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ սկսել է զգացվել Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ և ԵՄ կապող բիզնես-կամուրջի դերը (այստեղ, իհարկե, մեծ է Նախագահ Սարգսյանի առաջնորդության գործոնը), մենք իրոք արդեն զգում ենք մասնավորապես ռուսաստանյան մասնավոր բիզնեսի հետաքրքրությունը մեր երկրի հնարավորություններով, 8) Բյուջեի հարկային եկամուտները 20 և ավելի տոկոսով ավելացնելը՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշումը մեծացնելու, հանաք բան չէ, 9) Բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել, անհավատալի է, 10) Եվ, իհարկե, ժպիտը, արդեն ֆիրմային նրբերանգ դարձած կարապետյանական ժպիտը, որի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը մեզ մշտապես լավ տրամադրություն էր ցանկանում:
 Այս ամենի և էլի շատ բաների համար որպես պատասխանատու ՀՀ քաղաքացի՝ ուզում եմ անկեղծ ասել՝ շնորհակալությո՛ւն, պարո՛ն վարչապետ: Բարին ընդ Ձեզ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր