00:00:00

ԲԷՑ-ից 2 հաղորդում էր ստացվել ՀՀ ոստիկանություն․ հենասյուներից դետալներ էին գողացել

21:45, 31 հունվար 2020 Իրավական

Նախորդ տարվա նոյեմբեր և այս տարվա հունվար ամիսներին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից ոստիկանության Ախուրյանի բաժին երկու հաղորդում էր ստացվել, որ Մայիսյան-Հովունի ճանապարհի սկզբնամասում էլեկտրական հոսանքի հենասյուներից դետալներ են գողացել: Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները: Վերջին հաղորդումից օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մայիսյան գյուղի 28-ամյա մի բնակիչ: Հունվարի 29-ին, իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Ախուրյանի բաժին: Նա խոստովանել է կատարածը, նաև հայտնել, որ գողոնը վաճառել է: Հանգամանքները պարզվում են: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր