00:00:00

Ֆեյսբուքյան օգտատերն Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

16:38, 31 հունվար 2020 Իրավական

Ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, տեղեկանում ենք Արզումանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ֆեյսբուքյան էջից։ Նա, մասնավորապես, գրել է․ «Հայցադիմումով պահանջել ենք հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել 100 ՀՀ դրամ։ Հայցը կապված է Նանե Արզումանյանին վիրավորելու հետ։ Ալեն Սիմոնյանը վիրավորել է Նանե Արզումանյանին եւ խախտել պաշտոնատար անձի հաստակաշիության միջազգային ստանդարտ կանոնները։ Հայցի մանրամասների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կհայտնեմ լրացուցիչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր