00:00:00

Սահմանային անցակետերից հետախուզվողներ են բերման ենթարկվել. մեկը Վրաստանի քաղաքացի է, մյուսը՝ ՌԴ-ի

15:57, 31 հունվար 2020 Իրավական

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 00.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Երվանդ Ու.-ն, որը հունվարի 29-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի եւ 329-րդ հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 21.00-ին, Մեղրիի սահմանային անցակետից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Արթուր Փ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 31-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Մետրոպոլիտենի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր