00:00:00

Սերժ Սարգսյանի եղբորորդին տեսակցել է Նարեկ Սարգսյանին․ ինչ վիճակում է նա

15:04, 31 հունվար 2020 Իրավական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը տեսակցել է կալանավորված եղբորը՝ Նարեկ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանը։ Հարցին՝ ի՞նչ վիճակում է եղբայրը, պատասխանեց՝ «ընտիր»։ Նա չցանկացավ պատասխանել այլ հարցերի՝ նշելով, որ դատական նիստից ուշանում է։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել է Հայաստան։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռեւս մեկ տարի առաջ։ Անցած տարի դեկտեմբերի 6-ին Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց, Չեխիան բավարարել էր Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը։ Նախորդ տարվա հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունում Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր