00:00:00

Հունվարին 138 վարորդ մեկ տարի ժամկետով զրկվել է վարորդական իրավունքից

17:58, 30 հունվար 2020 Իրավական

Ճանապարհային ոստիկանության կողմից ընթացիկ տարվա հունվարի 1-ից 29-ը հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: https://www.youtube.com/watch?v=Uw2Hry-Lwkk&feature=emb_logo
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր