00:00:00

Ֆիրմային նրբերանգ դարձած Կարապետյանական ժպիտը

15:10, 06 ապրիլ 2018 Բլոգ

Այսօր ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Սահմանադրությանը համապատասխան՝ իր կառավարության մոտալուտ հրաժարականի մասին: Անկախ նրա հետագա քաղաքական կամ կառավարչական գործունեությունից ուզում եմ անդրադառնալ հետևյալին. 1) 2017-ին, 2016-ի համեմատ տեղի է ունեցել ուղևորահոսքի բացասական մնացորդի էական կրճատում՝ -48.2 հազարից իջնելով մինչև -26.9 հազար: Այլ կերպ ասած, էապես նվազել է Հայաստանից ընդմիշտ հեռացողների քանակը; 2) Իր գործունեության ընթացքում ոչ իր, և ոչ էլ կառավարության ցանկացած անդամի հետ կապված որևէ հանրային քննարկման առարկա դարձած կոռուպցիոն գործարք չի արձանագրվել; 3) Տաղանդաշատ և արհեստավարժ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել պետական կառավարման ոլորտ, ինչը դեպի պետություն երիտասարդության վստահության զգալի ավելացման ցուցանիշ է; 4) Մասնավոր-պետական համագործակցության մի շարք հիանալի ծրագրեր են իրականացվել, որոնք այլևս հարատև են լինելու; 5) Հայաստանի բոլոր մարզերում նոր որակի կառավարման մշակույթ է ներդրվել, մեր համայնքների ղեկավարները վերջապես հասկացան, թե ինչ ոճով է անհրաժեշտ աշխատել Կառավարության հետ; 6) Աշխարհում արդեն փորձարկում անցած կառավարչական թվային մոդելների ներդրման ահռելի մեծ և կարևոր գործընթաց է սկսվել երկրում; 7) Մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ սկսել է զգացվել Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ և ԵՄ կապող բիզնես-կամուրջի դերը (այստեղ, իհարկե, մեծ է Նախագահ Սարգսյանի առաջնորդության գործոնը), մենք իրոք արդեն զգում ենք մասնավորապես Ռուսաստանյան մասնավոր բիզնեսի հետաքրքրությունը մեր երկրի հնարավորություններով; 8) Բյուջեի հարկային եկամուտները 20 և ավել տոկոսով ավելացնելը՝ առանց բիզնեսի նկատմամբ ճնշումը մեծացնելու, հանաք բան չէ; 9) Բազմաչարչար ու տանջված Գյումրին է սկսել շնչել, անհավատալի է))); 10) Եվ իհարկե, ԺՊԻՏԸ, արդեն ֆիրմային նրբերանգ դարձած Կարապետյանական ժպիտը, որի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը մեզ մշտապես լավ տրամադրություն էր ցանկանում: Այս ամենի, և էլի շատ բաների համար, որպես պատասխանատու ՀՀ քաղաքացի, ուզում եմ անկեղծ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, պարոն Վարչապետ: Բարին ընդ Ձեզ: ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառումը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր