00:00:00

«Զվարթնոց»-ի անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են զենք, 28 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար

11:54, 30 հունվար 2020 Իրավական

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները 2019 թվականի ընթացքում հայտնաբերել են 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, այդ թվում՝ մոտ 28 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջում նշված է. «Կարևորելով օդանավակայանի յուրաքանչյուր աշխատակցի մատուցած ծառայությունը և հատկապես ավիացիոն անվտանգության աշխատակիցների դերը օդանավակայանի անվտանգ և անխափան աշխատանքում՝ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջիններիս՝ ամբողջ տարվա ընթացքում պատշաճ և պատասխանատու կերպով իրականացրած աշխատանքների համար: Իսկ մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, զերծ մնալ արգելված առարկաներ կամ նյութեր տեղափոխելու փորձերից և մյուս ուղևորների համար խնդիրներ առաջացնելուց»,- նշված է հաղորդագրության մեջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր