00:00:00

Իրավապահները ձերբակալել են արգելված վայրում ապօրինի ինքնաձիգով ու հրացանով որս անող երիտասարդներին

22:10, 29 հունվար 2020 Իրավական

ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնի, Ազգային անվտանգության ծառայության և ՌԴ սահամանապահ զորամասի ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ Երվանդաշատ գյուղի բնակիչ, 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի ինքաձիգով ու հրացանով մտել են հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու: Երիտասարդները ձերբակալվել են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ-Բագարան տեղամասում զինված անձինք կան: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի, ԱԱԾ և ՌԴ սահամանապահ զորամասի ծառայողների համագործակցությամբ պարզվեց, որ Երվանդաշատ գյուղի բնակիչ, 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի ինքաձիգով ու հրացանով մտել էին հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու: Իսկ երբ նկատվել էին, թողել են զենքերն ու փախել։ Իրավապահները հայտնաբերեցին հրազենները, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։  Երիտասարդներն ուղեկալից բերման են ենթարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ շանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր