00:00:00

Թրամփն է մեղավոր ԱՄՆ-ում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների համար. Դե Նիրո

02:28, 08 ապրիլ 2018 Ժամանց

Դերասան Ռոբերթ Դե Նիրոյի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն է մեղավոր ԱՄՆ-ում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների համար։ Այս մասին նա ասել է Huffington Post-ին տված հարցազրույցում։ 74-ամյա Դե Նիրոն քննադատության է ենթարկել Սպիտակ տան ղեկավարին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները նրան խնդրել են մեկնաբանել «Ռոզաննա» հեռուստասերիալի վերաթողարկումը։ Այն ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1988-1997-ին։ Դրա հեղինակը՝ Ռոզաննա Բարը, Թրամփի կողմնակիցն է, այնինչ Դե Նիրոն ակնհայտ է, որ հիացած չէ գործող նախագահի գործունեությամբ։ «Երկրում սարսափելի բաներ են կատարվում, և ամեն ինչ Թրամփի պատճառով է։ Այնպես որ, ես թքած ունեմ Ռոզաննայի վրա։ Թող նկարահանի։ Մեզ համար մեր խնդիրներն էլ բավական են»,-հայտարարել է դերասանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր