00:00:00

Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքից գումար են աշխատում

03:30, 07 ապրիլ 2018 Ժամանց

Բրիտանական պարբերականներից մեկի համաձայն՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին սպասում են ոչ միայն երկրպագուները, այլև Քեյթ Միդլթոնի ծնողները։ Նշվում է, որ Քերոլ և Մայքլ Միդլթոնները այդ հարսանիքի ժամանակ գումար վաստակելու միջոց են գտել։ Հայտնի է, որ նրանց է պատկանում Party Pieces ընկերությունը, որը զբաղվում է տոներ կազմակերպելով և դրանց համար տարբեր ատրիբուտներ վաճառելով։ Օրերս հայտնի է դարձել, որ ընկերության համացանցային խանութում հատուկ առաջարկ է ներկայացվել նրանց, ովքեր անհամբերությամբ սպասում են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին։ Քերոլ և Մայքլ Միդլոթնները սկսել են բրիտանական խորհրդանշանով և արքայական ընտանիքի գերբի պատկերով մի շարք իրեր վաճառել։ «Արքայական հարսանիք» բաժնում կարելի է տեսնել ոչ միայն բրիտանական խորհրդանշանը, այլև արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պատկերները՝ պլաստիկե ափսեների, անձրևանոցների և մի շարք այլ իրերի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր