00:00:00

Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին

21:06, 28 հունվար 2020 Իրավական

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի անդամ Աիդա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ շենքի բակից բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին: «Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին»,- ասված է գրառման մեջ: Ավելի ուշ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: «Քիչ առաջ բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը: Նա գտնվում է 6-րդ վարչությունում, գնում եմ այնտեղ»,- ասված է գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր