00:00:00

ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել Նարեկ Մալյանից․ Տիգրան Աթանեսյան

18:54, 28 հունվար 2020 Իրավական

ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության պետի նախկին գլխավոր խորհրդական Նարեկ Մալյանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Կասկածը չհաստատվելու դեպքում, ոստիկանությունը պարտավոր է հատկապես այս դեպքում հրապարակավ ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության պետի նախկին գլխավոր խորհրդականից և ծառայողական քննություն անցկացնել դատարկ տեղեկատվություն «ձեռքբերող» օպերատիվ աշխատակցի վերաբերյալ, իսկ հակառակ դեպքում այս պարզաբանումը պարզապես սուտ է և պաշտոնեական հանցագործության քողարկում»,-նշել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր