00:00:00

«Չե՞ք ամաչում, ձեր նախագահն ա». «Հրապարակ»

13:18, 06 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Մերժիր Սերժին» նախաձեռնությունը երեկ «Օգնիր Սերժին՝ գնալ թոշակի» խորագրով դրամահավաք էր անում։ Սկզբում ՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ, ապա՝ Կասկադում։ Քաղաքացիները 10 կամ 20 դրամ էին նետում տարայի մեջ։ Ակցիային մասնակցում էին քաղհասարակության ներկայացուցիչները, «Ռեստարտ» և մյուս շարժումների անդամները։ Բայց ակցիան ոչ բոլոր քաղաքացիների սրտով էր, մեկն անգամ հանդիմանել է․ «Չե՞ք ամաչում, ձեր նախագահն ա»։ Երբ մասնակիցները հասել են Բաղրամյան 26, ոստիկանների պատը թույլ չի տվել, որ նրանք մոտենան դարպասներին։ «Խոստանում ենք՝ անպայման գումարները հայտնվելու են Բաղրամյան 26-ում»,- ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր