00:00:00

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

23:10, 27 հունվար 2020 Իրավական

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 26-ին, ժամը 14.10-ին, մի տղամարդ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ դատարկ պահունակով և ինքնաձիգի 5.45 մմ տրաչափի 75 փամփուշտ։ Նա հայտնել է, որ ներկայացրածը գտել է իր տանը կից խորհրդանոցից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր