00:00:00

Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է

18:30, 27 հունվար 2020 Իրավական

Վիրավոր զինծառայող, շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երեւան: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Նա տեղափոխվել է Երեւան, դեռ վիրահատական միջամտություն որպես այդպիսին երկրորդը չենք արել, դրա անհրաժեշտությունը չկա, սպասում ենք, որ զարգացման դինամիկայից ելնելով արդեն բժիշկները  որոշում կայացնեն հետագա անելիքների վերաբերյալ: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր»,-ասաց նա: Փոխնախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողի վիճակը լավ է, շուտով կվերադառնա ծառայության: Նշենք, որ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը Արցախում վիրահատության է ենթարկվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: https://www.youtube.com/watch?v=ICUutgrGPDY&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր