00:00:00

Տիրան Խաչատրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

16:10, 27 հունվար 2020 Իրավական

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Նախագահի hհամապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Վազգենի Խաչատրյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր