00:00:00

Անդրանիկ Մակարյանին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել

15:29, 27 հունվար 2020 Իրավական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Այս մասին հրամանագիրը այսօր հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,-ասված է նախագահի հրամանագրում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր