00:00:00

Արարատում տղամարդուն դատում են 3 աղավնի գողանալու մեղադրանքով

04:19, 06 ապրիլ 2018 Իրավական

Արարատի մարզում տղամարդը հայտնվել է դատարանում 3 աղավնի գողանալու մեղադրանքով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Վիրաբ Բ.-ն փետրվարի 2-ին մտել է Նորաշեն համայնքի բնակիչներից մեկի տուն, այնուհետեւ աղավնիների համար նախատեսված բուն, որտեղից գողացել է 3 աղավնի՝ տանտիրոջը պատճառելով 12 հազար դրամի վնաս: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր