00:00:00

Մբապե. Չեմ կարողանում հանգիստ շրջել Փարիզի փողոցներում

18:10, 25 հունվար 2020 Սպորտ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է հայտնի ֆուտբոլիստ լինելու բացասական կողմերի մասին: «Իհարկե, ինձ համար շատ հաճելի է, որ ես ունեմ մեծ թվով երկրպագուներ, որոնք ցանկանում են հանդիպել և լուսանկարվել ինձ հետ: Այնուամենայնիվ, այլևս չեմ կարողանում շրջել Փարիզի փողոցներում: Չեմ կարողանում նույնիսկ խանութներ մտնել և գնումներ կատարել»,- 21-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է France2-ը: Նշենք, որ Կիլիան Մբապեի տեղափոխությամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր