00:00:00

Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՔԾ-ում մասնակցել է նախաքննական մարմնի վարույթում քննվող քրգործերից մեկով կատարվող քննչական գործողությանը

12:45, 25 հունվար 2020 Իրավական

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու: ««Hraparak.am» լրատվական կայքում 24.01.2020թ.-ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ երեկ Hraparak.am-ը տեղեկություն էր տարածել առ այն, որ Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, և այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու:
Աղբյուրին հայտնել էին, որ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ Ըստ աղբյուրի՝ վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր