00:00:00

Ֆեդերերը 100-րդ հաղթանակը տոնեց Ավստրալիայի բաց առաջնությունում

23:56, 24 հունվար 2020 Սպորտ

Շվեյցարիան ներկայացնող Ռոջեր Ֆեդերերը շարունակում է պայքարը Ավստրալիայի բաց առաջնությունում` այս մրցաշարում տոնելով 100-րդ հաղթանակը: Մելբուռն քաղաքում ընթացող Australian Open-ի տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Ֆեդերերի մրցակիցը Ավստրալիայից Ջոն Միլմանն էր: 4 ժամ 3 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 4:6, 7:6 (7:2), 6:4, 4:6, 7:6 (10:8) հաշվով և դուրս եկավ 4-րդ շրջան: Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր