00:00:00

Ինչ են փնտրում իրավապահները Թովմասյանի բնակարանում

11:10, 24 հունվար 2020 Իրավական

Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին. Այս  մասին՝  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան բակում լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ «Պատկերացնում եք, առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կան երեխաներ, և սկսում են խուզարկություն իրականացնել։ Խուզարկություններն այնպիսի քրեական գործի շրջանակում են, որն, ըստ մեղադրանքի, բավականին վաղուց է եղել, և որը հայտնի է բոլորիդ։ Այս դեպքում, բնականաբար, իմ համոզմամբ, խուզարկության իմաստն էլ գոյություն չունի», - ասաց Արսեն Բաբայանը։ Բաբայանն ասաց, թե ենթադրվում է, որ այս դեպքում խուզարկությունը նոտարների գործով է, քանի որ Հրայր Թովմասյանը բացառապես այդ գործով է ներգրավված որպես մեղադրյալ։ «Սա ուղղակի ժողովրդին ցույց տալու համար է, թե տեսեք, ինչ-որ մի բան իրականացվում է։ Այստեղ կեղծ օրակարգ ստեղծելու խնդիր կա», - ասաց Արսեն Բաբայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր