00:00:00

«Բարսելոնան» ռեկորդ է սահմանել

01:45, 06 ապրիլ 2018 Սպորտ

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» մրցակիցները 5 անգամ գրավել են սեփական դարպասը: Այս ցուցանիշը ռեկորդային է Չեմպիոնների լիգայի համար: Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռոման» Բարսելոնայում երկու անգամ գրավել էր սեփական դարպասը, կատալոնական ակումբը հաղթել էր 4:1 հաշվով: Այս մրցաշրջանում «Սպորտինգի» ֆուտբոլիստները կատալոնական թիմի հետ երկու հանդիպումներում մեկական անգամ դարձել էին ինքնագոլի հեղինակ: Մեկ անգամ էլ «Բարսելոնայի» օգտին ինքնագոլ էր գրանցվել հունական «Օլիմպիակոսի» հետ խաղում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր