00:00:00

«Ռուսական С-400-ները համատեղելի են ամերիկյան F-35-ների հետ». Չավուշօղլու

21:06, 23 հունվար 2020 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 23-ին հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը համատեղելի են ամերիկյան F-35 կործանիչների հետ և վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը: «Մենք կարծում ենք, որ С-400-ը և F-35-ը համատեղելի են: Դրանք (С-400-ները) սպառնալիք չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»,-ասել է Չավուշօղլուն Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ: Թուրքիայի նախագահը նաև առաջարկ է արել ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո աշխատանքային խումբ ձևավորել, որը կուսումնասիրի այս հարցը: С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է անցյալ տարվա ամռանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր