00:00:00

Միջադեպի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում մարդ չի եղել. Սողոմոնյան

16:43, 23 հունվար 2020 Իրավական

Երբ միջադեպը տեղի է ունեցել, գրասենյակում մարդ չի եղել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, ես կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել, եթե մեզ ինչ-որ բանով միջադեպն առնչվում է, կմեկնաբանենք, հայտարարություն կանենք։Հիմա որևէ տեղեկություն չունեմ »,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ ընդգծելով, որ եթե իրենց է առնչվում այս միջադեպը, անպայման կասի այդ մասին։ Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկն ասել է՝ կա տեղեկատվություն, որ կրակոցներն ուղղված էին հենց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակին, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Եթե լինեի աջակիցներից մեկը, գուցե ես էլ ինչ-որ բան մեկնաբանեի։ Ես նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն եմ, պաշտոնական ղեկավարն եմ և իրավունք չունեմ ասեկոսեներ մեկնաբանել։ Երբ որ կլինի, եթե դա իրոք մեզ է առնչվում, անպայման նորից կանդրադառնամ»,-հավելեց Վիկտոր Սողոմոնյանը։ Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=2FXSeQ5qMmk&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր