ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի բանակցությունների արդյունքում «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անհայտ անձը զենքը հանձնել է։ Քիչ առաջ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հանրային կապերի հետ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվել են անհետաձգելի աշխատանքներ։