
Երեւանի «Էրեբունի պլազա» հյուրանոցի մոտ լարված իրավիճակ է: Irakanum.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ տարածքում ոստիկանների ու ոստիկանական մեքենաների կուտակումներ են: Նրանց թիվն անընդհատ ավելանում է:
Քաղաքացիներին արգելվում է մոտենալ հյուրանոցին եւ ընդհանրապես հարակից շենքերին:
Դեպքի վայրում աշխատում են նաեւ բարձրաստիճան ոստիկաններ:
Հանրապետության հրապարակից հյուրանոց տանող կամարանցումի տակ արդեն արգելափակոցներ են տեղադրվել՝ թույլ չտալու մարդկանց մուտքը: Տարածքում հավաքվածները խոսում են, որ կրակոց է հնչել:
