- սահմանադրական մակարդակով ամրագրել պարտադիր պայման պետծառայողների (ներառյալ վարչապետը, նախարարները եւ նահանգապետերը) համար՝ չունենալ օտարերկրյա քաղաքացիություն եւ կեցության իրավունք;
- խստացնել նախագահի թեկնածուներին ներկայացվելիք պահանջները. նրանք պետք է ապրեն Ռուսաստանում 25 տարուց ոչ պակաս եւ երբեք այլ քաղաքացիություն չունենան;
- բացառել Ռուսաստանի նախագահի համար անընդմեջ երկու ժամկետի մասին վերապահումը;
- Պետդումային վստահել ոչ միայն վարչապետի, նրա տեղակալների ու նախարարների համաձայնեցումը, այլեւ նշանակումը;
- Դաշնության խորհրդին օժտել նոր լիազորություններով. նախագահը պետք է ուժային գերատեսչությունների ղեկավարների հաստատումը համաձայնեցնի խորհրդարանի վերին պալատի հետ;
- Դաշնության խորհրդին հնարավորություն ընձեռել՝ ազատելու Սահմանադրական եւ Գերագույն դատարանների դատավորներին, ինչպես նաեւ նշանակելու եւ ազատելու գլխավոր դատախազին ու նրա տեղակալներին նախագահի ներկայացմամբ; Սահմանադրական դատարանի դատավորների թիվը կկրճատվի՝ 19-ից հասցվելով 11-ի;
- Սահմանադրական դատարանին օժտել նախագահի հարցմամբ տարածաշրջանային օրենքների սահմանադրականությունն ստուգելու իրավունքով՝ մինչեւ մարզպետի կողմից դրանց ստորագրումը;
- ամրագրնել Պետխորհրդի կարգավիճակը։ Դա կլինի պետական մարմինների համաձայնեցված գործառնության եւ փոխգործակցության ապահովման, ներքին եւ արտաքին քաղաքականությունների հիմնական ուղղությունները եւ պետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունները որոշող մարմին;
- անփոփոխ պահպանել գլխավոր փաստաթղթի 15-րդ հոդվածը Ռուսաստանում միջազգային իրավունքի գերակայության մասին, ընդ որում՝ 79-րդ հոդվածը կհավաստիացնի, որ միջպետական մարմինների որոշումները «Ռուսաստանի Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ»՝ կատարման ենթակա չեն։ Սահմանադրական դատարանը կորոշի, թե հնարավոր է արդյոք նման որոշումների կատարումը;
- Սահմանադրությունում ամրագրել կենսաթոշակների կանոնավոր ինդեքսացիան Ռուսաստանում, ինչպես նաեւ աշխատանքի վճարման նվազագույն կենսապահովման մակարդակից ոչ ցածր նվազագույն չափը;
- ճշտել նախագահական վետոյի իրավունքը. այժմ պետության ղեկավարը կարող է 14 օրվա ընթացքում վետո դնել խորհրդարանի ընդունած օրենքի վրա, բայց պալատները կարող են հաղթահարել այդ վետոն, եւ այդ ժամանակ նախագահը յոթ օրում (14 օր սահմանադրական օրենքների համար) պարտավոր է ստորագրել օրենքը։ Ճշտումը նախագահին իրավունք կտա «նշված ժամկետում» (չի ճշտվում, թե որքան) վիճարկել սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարանում։ Եթե դատարանը որոշի, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, նախագահը պարտավոր է ստորագրել այն երեք օրում, եթե ոչ՝ վերադարձնել Դումա։