00:00:00

«Ժողովուրդ» օրաթերթը դատարանում հաղթեց ՀՔԾ-ին

18:34, 23 հունվար 2020 Իրավական

Այսօր Երեւանի Վերաքննիչ դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր-լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից վերծանելու գործով դատական քննությունը: Դռնփակ ընթացող դատական նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքված էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Եվ քիչ առաջ դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի՝ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթանակ է տարել ՀՔԾ-ի նկատմամբ: Նշենք, որ օրաթերթը դիմել էր դատարան՝ բողոք ներկայացնելով ՀՔԾ որոշումների դեմ: Դատարանի որոշումն ու գործի նախապատմությունը քիչ անց կներկայացնենք տեսանյութով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր