00:00:00

Գրանցվել է 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ

18:17, 23 հունվար 2020 Աշխարհ

Թուրքիայի Անկարա նահանգի Աքյուրթ շրջանում վաղ առավոտյան 12 րոպե ընդմիջումով իրարահաջորդ երկրաշարժեր են գրանցվել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3,8 և 4,5 բալ: Ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 23-ի վաղ առավոտյան, տեղի ժամանակով 06:42-ին և 06:54-ին Թուրքական մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` Աքյուրթում 3-4 բալանոց ևս երկու երկրաշարժ է գրանցվել տեղի ժամանակով` 08:55-ին և 09:12-ին: Աքյուրթի համայնքապետ Հիլալ Այըքը հայտնել է, որ  նախնական տվյալների համաձայն` ստորգետնյա ցնցումների հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ, երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր