00:00:00

Զարիֆը հայտարարել է, որ Իրանը բաց է հարեւանների հետ երկխոսության համար

17:55, 23 հունվար 2020 Աշխարհ

Թեհրանը բաց է հանուն տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հարեւան պետությունների հետ երկխոսության համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: «Իրանը բաց է իր հարեւանների հետ երկխոսության համար, եւ մենք հայտարարում ենք ցանկացած հավելյալ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին, որը բխում է տարածաշրջանի շահերից»,- գրել է նա Twitter-ում: Զարիֆի խոսքով՝ Թեհրանը ողջունում է «ցանկացած քայլ, որը վերածնում է տարածաշրջանի ազգերի հույսերն ու նրանց կայունություն ու բարգավաճում հաղորդում»: Ավելի վաղ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել է, որ «կան տարբերություններ Վաշինգտոնի եւ Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»: Նրա կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ տարաձայնությունների լուծումն օգուտ կտա ամբողջ Մերձավոր Արեւելքին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր