00:00:00

Վեճ Աշտարակում. դանակահարել են Օշական գյուղի եկեղեցու հոգեւոր հովվին

00:57, 06 ապրիլ 2018 Իրավական

Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում՝ «Ինեկո բանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմաց, անհայտ անձը վիճաբանել, ապա ձեռքին եղած դանակով սպառնացել է, որ կսպանի ու դանակով հարվածել է Օշական գյուղի բնակիչ, 36-ամյա Հմայակ Մանուկյանի ճակատին՝ պատճառելով վնասվածք , որից հետո դիմել է փախուստի: Shamhsyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Մանուկյանի հետ վիճաբանել ու մարմնական վնասվածքը պատճառել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 46-ամյա Աշոտ Մաթեւոսյանը, ով ժամեր անց ոստիկանների կողմից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է դանակը, որով նա վնասվածք է պատճառել Հ. Մանուկյանին: Կայքի տեղեկություններով՝ Հ. Մանուկյանը Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվն է: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Մաթեւոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր