00:00:00

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը

04:03, 23 հունվար 2020 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների օրինագիծը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ այն այժմ պետք է ստորագրի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս կգա հունվարի 31-ին 23:00-ի դրությամբ (փետրվարի 1-ի 03:00 երևանյան ժամանակով), որից հետո կսկսվի անցումային շրջանը, որի ընթացքում կողմերն առևտրային բանակցություններ կվարեն: Ավելի վաղ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ նախարար Սաջիդ Ջավիդը մարտի 11-ին պատրաստվում է խորհրդարանին ներկայացնել երկրի բյուջեի նախագիծը, որով Brexit-ից հետո տնտեսության զարգացման նոր ծրագիր է առաջարկվելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր