00:00:00

IWF․ Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ

21:20, 22 հունվար 2020 Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան սկսել է 2019թ․ աշխարհի լավագույն ծանրորդի կոչման քվեարկությունը։ Հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատարներից 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը։  Միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացվող քվեարկությունը կտեւի մինչեւ փետրվարի 10-ը։ Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը փայլեց նաեւ 2019 թվականին՝ երկրորդ անգամ Հայաստանին պարգեւելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սեպտեմբերի 26-ին Թաիլանդի Պատայա քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը իր մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սիմոնը բարձրացրեց 429 կգ եւ հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։ 22-ամյա ծանրորդը սահմանեց նաեւ աշխարհի ռեկորդ՝ պոկում վարժությունում բարձրացնելով 199 կգ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր