00:00:00

Եթե շարքային, ոչ շարքային ոստիկանները մեր նկատմամբ բռնություն կիրառեն,  մենք նրանց բռնությանը որևէ կերպ չենք պատասխանելու. Փաշինյան

23:46, 05 ապրիլ 2018

Այսօր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը և կուսակցության մյուս անդամները շարունակում են իրենց քայլերթը: Նրանց նախաձեռնությունը, որ կոչվում է «Իմ քայլ» այսօր ուղևորվում է դեպի Լերմոնտովո, Տավուշի մարզ: «Այսօր արդեն կատարել ենք 15 588 քայլ, նախատեսել ենք քայլել 13 կմ, և ճանապարհին մնացել է ևս 9 օր քայլել: Մենք սկզբունքային հարց ենք համարում, որ 195 կմ-ից ոչ մի մետրը չենք անցնելու ավտոմեքենայով, դա մոտավորապես կլինի 300 հազար քայլ»,- ասաց նա: Խոսելով աղբահանության խնդրի մասին՝ պատգամավորն ասաց, որ վատ նորություն ունի «Մաքրենք Հայաստանը աղբից» ակցիայի կազմակերպիչների համար, քանի որ շրջելով քաղաքներում՝ նկատում են աղբի բազմաթիվ կույտեր, և իրականում իրականացվել է ոչ թե  Հայաստանը մաքրելու ակցիան, այլ աղբը մի տեղից այլ տեղ տեղափոխելու ակցիա: Ապա նա անդրադարձավ քաղաքական գործընթացին՝ հիշեցնելով ևս մեկ անգամ. «Մենք բացառում ենք բռնությունը մեր գործողություններում և հակագործողություններում: Այսինքն՝ եթե շարքային, ոչ շարքային ոստիկանները մեր նկատմամբ բռնություն կիրառեն,  մենք նրանց բռնությանը որևէ կերպ չենք պատասխանելու, բայց սա չի նշանակում,որ մենք դուրս ենք եկել դյուրաբեկ, փխրուն պայքարի, ընդհակառակը՝ հաղթահարել ենք ցանկացած խոչընդոտ, ինչպես այս ընթացքում հաղթահարել ենք քամին, անձրևը, արևը, բայց երբ քամին հաղթահարում ենք, քամու նկատմամբ ոչ մի բռնություն չենք կիրառում, ցրտի նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրում և նույնիսկ կարկուտի նկատմամբ չենք գործադրել»,-ասաց նա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր