00:00:00

Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու որոշումը վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել. գործը ենթակա է կարճման. պաշտպան

10:45, 22 հունվար 2020 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ «Փաստինֆո»-ի հաղորդման ժամանակ հայտարարել է  Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վիճարկվել էր վերադասության կարգով: Վերաքննիչ դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բեկանել է այն: «Ըստ էության դատարանը բեկանելու հիմք էր դիտարկել այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,-նշեց Գեորգի Մելիքյանը։ Փաստաբանը տեղեկացրել է, որ դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի այդ որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել, հետևապես փաստաբանը կարծում է՝ դա պարտավորեցնում է վարույթն իրականացնող մարմնին քրեական գործ հարուցելու որոշումը ճանաչել ոչ իրավաչափ. «Քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախաքննությունը սկսվում է քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման պահից։ Եթե քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ է դառնում, բացառվում է նախաքննության իրականացումը»,-նշեց Գեորգի Մելիքյանը։ Հետեւապես քրեական գործը ենթակա է կարճման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր