00:00:00

Հուշագրի ստորագրմամբ կարևորվել է հասարակական վերահսկողությունը

23:07, 05 ապրիլ 2018 Առողջություն

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի հետ այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր` Էլեկտրոնային առողջապահության համակարգի անխափան և ամբողջական ներդրմանը նպաստելու նպատակով։ «Մեր ծրագրի իրականացման և զարգացման գործում ընդգրկվում էտեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում հեղինակություն ունեցող, ինչպես նաևառողջապահության նախարարության հոգսերն իմացող կազմակերպություն` Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը»,-ասել է նախարար Լևոն Ալթունյանը։ Արմեն Բալդրյանընշել է, որ իրենցկազմակերպությունն ի սկզբանե կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ճյուղերում, քանի որ դրանում տեսնում են Հայաստանի տնտեսության և արտադրողականության զարգացման հիմնական ճանապարհներից մեկը։ «Հաշվի առնելով, որ Հայաստանիամբողջ բնակչություննառողջապահությանոլորտիօգտատերէ, ինչպես նաև առողջապահության կարևոր դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, մենք որոշեցինք ակտիվորեն ներգրավվել բարձր տեխնոլոգիաների հիման վրա ներդրված համակարգի կայացման ու զարգացման գործում։ Միության անդամները պատրաստ են բոլոր փորձաքննություններն ամբողջությամբ իրականացնել անվճար։ Մենք կտանք մեր փորձագիտական կարծիքը, կօգնենք բացահայտելու բաց կողմերը և լրացնելու դրանք, ինչպեսնաև նախագծելու ապագա ռազմավարությունը»,-ասել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահը։ Ի դեպ, միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծված էլեկտրոնային առողջապահության մեր համակարգը ներկայացված է լավագույն կողմերով և այն առաջիկյումկներդրվի Ղազախստանում ու Բելառուսում։ Հուշագիրը ստորագրող կողմերը վստահեցրել են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը հետագայում կընդլայնվի։ «Իրականում, տեղեկատվության անվտանգության առումով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկված են, և այսօր ունենք չափազանց վստահելի համակարգ։ Սակայն, նախարարությունը կարևորում է նաև հասարակական վերահսկողությունը և ամենօրյա մշտադիտարկումը։ Միանալով ծրագրին` մեր գործընկերներն ամենօրյա վերահսկողություն իրականացնելով` կտեղեկացնեն տեղեկատվական անվտանգության մասին»,-եզրափակել է նախարարը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր