19:52:03

Դաշնակցականների տունը կռիվ է ընկել․ անտիդաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը․ «Իրատես»

13:28, 27 փետրվար 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դաշնակցականների տունն էլի կռիվ է ընկել, այս անգամ` ապագա փոխվարչապետի աթոռի շուրջը. զմիմյանս անտիդաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը: Առաջինին «բարեկեցում» է Կարապետյանների կոնգլոմերատը («Տաշիրի» Կարեն Կարապետյանն ու Աղվան Վարդանյանը քավոր-սանիկ են), իսկ վերջերս կաթնամթերքի բիզնեսի մեջ «թաթախված» Լոքյանն «անձամբ է ճանաչում» ոչ միայն Մատենադարանի ապագա տնօրեն, ՀՀ նախագահի եղբայր ու իր մտերիմ Լեւոն Սարգսյանին, այլեւ մշտապես վայելում է Սերժ Սարգսյանի բարեժպիտը:

Ու հիմա կառավարության մատույցներում «մոլեգնում է դաշնակցական տերտերը». բանն այն է, որ ընկեր Հրանտն ու ընկեր Արմենը  (Ռուստամյան) ասել են` չենք խառնվելու էդ պատմությանը, դուք ձեր մեջ որոշեք: Ու մինչ նրանք «որոշում» են, հայտնի դարձավ, որ փոխվարչապետներ են դառնալու Արմեն Գեւորգյանն ու Վաչե Գաբրիելյանը. ՀՅԴ-ի համար տեղ չիք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31