00:00:00

Ծառուկյանի առաջարկը Սերժ Սարգսյանին

22:55, 05 ապրիլ 2018

Մի քանի օր է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերությունը եւ Ծառուկյանի քաղաքական ուժին սպասարկող լրատվամիջոցները տարածում են տեղեկատվություն այն մասին, որ Ծառուկյանը 2015 թվականից մինչ այսօր Հայաստանում կատարել է 1 մլիարդ դոլարից ավելի ներդրումային ծրագիր: Հաղորդվում է այն մասին, որ այդ ծրագրերը լինելու են շարունակական: Բնականաբար գովելի հանգամանք է, նկատի ունենալով հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանի նման պետությանը օդ ու ջրի նման պետք են ներդրումները: Սակայն Ծառուկյանի ներդրումային ծրագրերի մասին սկսվեց ավելի շատ խոսվել ապրիլյան վերադասավորումներից առաջ: Ինչպես հայտնի է այսօր տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ գործադիր մարմնի՝ այս կազմով վերջին նիստը: Հաջորդ շաբաթ Կարեն Կարապետյանը դարձյալ կգլխավորի կառավարության նիստը, սակայն արդեն որպես ժամանակավոր պաշտոնակատար: Հիմա Գագիկ Ծառուկյանն է հիշեցնում կատարած ներդրումների եւ դրանց շարունակական լինելու մասին: Հայաստանում ներդրումներ անելու խոստումներ արվել էր Կարեն Կարապետյանի կողմից: Հայաստան, սակայն օտարերկրյա ներդրողներ այդպես էլ չհայտնվեցին: Կարապետյանի հրաժարականի եւ նոր ձեւավորվող կառավարության ֆոնին ուշագրավ է դառնում Ծառուկյանի՝ իր մասին հիշեցումը: Նկատենք, որ մամուլում չեն դադարում հրապարակումներն այն մասին, որ ԲՀԿ-ն իշխանության հետ կոալիցիա կազմելու ցանկություն ունի, չնայած Ծառուկյանի թիմի այն պնդումներին, թե իրենց քաղաքական օրակարգում նման հարց չկա: Ծառուկյանը հեռացող Կարապետյանին եւ մոտեցող վարչապետ Սերժ Սարգսյանին  ուղղակիրորեն ակնկարկում է իր մեծ հնարավորությունների մասին, բնականաբար դրա դիմաց իշխանությունից մասնաբաժին ակնկալելով: Ինչպիսին կլինի հանգուցալուծումը պարզ կդառնա առաջիկայում: Առայժմ ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն է մարտահրավեր նետել փոխել աշխարհը: Այդ մասին նա հստակ ակնարկել էր իր հոդվածում, որը հրապարակվել է New Europe, The New York Times, Project Syndicate, World Review պարբերականների՝ «Մեր աշխարհը» համատեղ տարեկան ամփոփագրում: «Կուսակցությունը եւ դաշինքը, որը ես գլխավորում եմ, առաջարկել է մեր երկրի զարգացման նոր տնտեսական մոդել, որի իրականացումը, ես հավատում եմ, սկիզբ կդնի Հայաստանի հաջողության պատմությանը։Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը դառնա այն փոփոխությունը, որը կփոխի աշխարհը»,-իր հոդվածը եզրափակել էր ԲՀԿ առաջնորդը: Հիշեցնենք, որ աշխարհը ավելի վաղ ուզում էր «փոխել» հանրապետականացված Կարեն Կարապետյանը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր